ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12 Փետրվարի, 2009 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00 ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ սպայակազմի, ինչպես նաև աֆղանական պատերազմի վետերանների և այդ պատերազմում զոհվածների ծնողների ուղեկցությամբ, Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում, կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղկեպսակ դնելու Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Միջոցառման ընթացքում տեղի կունենան հանդիսավոր ելույթներ, ինչպես նաև Աֆղանական պատերազմի վետերանների պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Զանգվածային լրատվամիջոցների ներակայացուցիչների մուտքն ազատ է: