Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հանդիպումը

3 Նոյեմբերի, 2026 11:10
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

  • Տարածել