Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

21 Փետրվարի, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են մեր երկրում նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման և անցկացման գործընթացների բարելավման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցեր:

Նիստում քննարկվել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի` ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին որոշումից բխող անելիքներին առնչվող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է քննարկված հարցերի կարեւորությունը զինված ուժերի համար և համապատասխան գերատեսչությունների ու կառույցների ղեկավարներին տվել հանձնարարականներ:
  • Տարածել