ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաք

23 Փետրվարի, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեց ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հնգօրյա հավաքը, որին ներգրավված էին ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային կորպուսների հրամանատարները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ հրամանատարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմերը:

Հավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ապա հանդես եկավ «ՀՀ պաշպանական ռազմավարական վերանայման իրականացումը» թեմայով դասախոսությամբ: Հավաքի մասնակիցներին «Հայաստան - Անվտանգությունը ճգնաժամի պայմաններում» թեմայով դասախոսություն կարդաց նաև ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը և պատասխանեց ներկաներին հարցերին: Դասախոսություններով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և մի շարք վարչությունների, ծառայությունների պետեր:
  • Տարածել