Հարգանքի տուրք` «Հաղթանակ» զբոսայգում
23 Փետրվարի, 2009 00:00Ս.թ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին:
Ապա, ելույթի իր խոսքում նախարարը շնորհավորեց ՌԴ ԶՈւ սպայակազմի ներկայացուցիչներին` տոնի կապակցությամբ:
Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, միջոցառման շրջանակներում, պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ ներկայիս հայ սպաների մեծ մասը ծառայել են Խորհրդային բանակում` լավագույնս դրսևորելով իրենց ծառայության ընթացքում: