Շնորհանդես` ՊՆ վարչական համալիրում
25 Փետրվարի, 2009 00:00Ս.թ. փետրվարի 28-ին, ժամը 16:00 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա էստրադային երգչուհի Ալլա Լևոնյանի` Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված մենահամերգի տեսասկավառակի շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ ողջ բարձրաստիճան սպայակազմը, արվեստի գործիչներ, սպաներ, հյուրեր:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 010 29 46 99 կամ 091 40 42 33 հեռախոսահամարներով:
ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. փետրվարի 28-ին, ժամը 15:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից: