Արդյունքների ամփոփում

27 Փետրվարի, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների արդյունքների ամփոփումը:

Նիստի ընթացքում ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների ղեկավար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը համառոտ ներկայացրեց օպերատիվ հավաքների ընթացքը, քննարկումների և պարապմունքների արդյունքները: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշեց, որ ղեկավար կազմի օպերատիվ հավաքները պետք է դառնան ուղեցույց ԶՈւ հրամանատարական կազմի համար` հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Արդյունքների ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած սպաները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին թանկարժեք նվերներով և պատվոգրերով:
  • Տարածել