Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին

18 Օգոստոսի, 2026 14:30
Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

  • Տարածել