Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

25 Հունիսի, 2026 16:30
Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։

Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։
Play

  • Տարածել