Հաղորդագրություն մամուլի համար
7 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 9-ին, ժամը 10:30 ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի հայ ազգի նվիրական զավակ, արցախյան ազատամարտում զոհված, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դուշման Վարդանի տուն-թանգարան (Հասցեն` Երևան, Գ.Նժդեհի փողոց 56-ա):
Դուշման Վարդանը` Վարդան Ստեփանյան, ծնվել է 1966թ.-ի մարտի 9-ին` Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1984-86 թթ. ծառայել է Խորհրդային բանակում` Աֆղանստանում: 1988թ.-ից ներգրավվել է ազգային ազատագրական շարժմանը, մասնակցել Արցախի ինքնապաշտպանության և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտերին: Զոհվել է 1992թ.-ի հուլիսի 3-ին` ԼՂՀ Մարտունու շրջանի Նյուրիշեն գյուղում` ականի պայթյունից: