Շրջայց` ամրացված շրջանի զորամաս
11 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրի մարզում տեղակայված 9-րդ ամրացված շրջանի զորամաս:
Այստեղ զորամասի հրամանատար գնդապետ Հ. Շահբազյանը նախարարին զեկուցեց զորամասի ներկա վիճակի, առկա խնդիրների և զորամասում կատարված շինարարական աշխատանքների մասին:
Այնուհետև Ս.Օհանյանը` ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Ո.Ադոյանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ա.Մակարյանի, ինչպես նաև ՀՀ ՊՆ կապիտալ շինարարւոթյան և զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Ա.Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց 9-րդ ամրացված շրջանի գումարտակներ, որտեղ ծանոթանալով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, տանկային աշտարակների պահպանման և սպասարկման, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, համապատասխան սպաների հետ քննարկեց ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր:
Շշրջայցի շրջանակներում Ս.Օհանյանը եղավ նաև ամրացված շրջանի դիտարկման կետում: