ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

21 Մայիսի, 2026 09:15
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին:

Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:

  

  • Տարածել