ԶՈւ ԳՇ պետերի կոմիտեի հերթական նիստ` Մոսկվայում

19 Մարտի, 2009 00:00
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԶՈւ պատվիրակությունը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի գլխավորությամբ:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայում կայացած նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: Հաշվի առնելով ռազմական ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման կարևորությունը` նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը, ԱՊՀ անդամ պետությունների` մինչև 2015 թ. ռազմական համագործակցության զարգացման խնդիրները, ԱՊՀ անդամ պետություններում շարժական զենիթահրթիռային համալիրների տեղաշարժերի նկատմամբ վերահսկողության բարձրացմանն ուղղված լրացուցիչ համատեղ միջոցառումների վերաբերյալ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 2007թ. հոկտեմբերի 5-ի հանձնարարականի կատարման ընթացքը, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի փոխգործակցության կազմակերպման խնդիրներ, հակաօդային պաշտպանության հիմնախնդիրների հետազոտման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ /միավորված/ համակարգի ստեղծման հայեցակարգի իրականացման ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների և ժամկետների որոշակիացման հարցեր: Նիստի ընթացքում ելույթ են ունեցել ԱՊՀ գործադիր քարտուղար-ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը: ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստի ավարտին ռազմական բազմակողմ համագործակցության շրջանակներում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:
  • Տարածել