ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները

13 Փետրվարի, 2026 21:40
Փետրվարի 13-ին ՊՆ-ում անցկացվել է շնորհանդես-քննարկում՝ ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ներկայացվել է զեկույց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՀԾ-ձեռնարկություն» հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ավարտական արդյունքների վերաբերյալ», համառոտ ցուցադրվել են նաև ծրագրի աշխատանքը և հնարավորությունները։

Արձանագրվել է, որ համակարգն ամբողջությամբ ներդրված է, և 2026 թվականի հունվարի 1-ից ՊՆ-ում հաշվապահական հաշվառումը վարվում է հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ «ՀԾ-ձեռնարկություն» համակարգչային ծրագրերով:

Ներկաները կարևորել են համակարգի անընդհատ կատարելագործման կարևորությունը բանակաշինության, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բարեփոխումների և զարգացման գործում։

  • Տարածել