Կարեն Բրուտյանն ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետին

5 Փետրվարի, 2026 12:45
Փետրվարի 4-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքին, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Տարածել