Քաղաքացիների ընդունելություն` պաշտպանության նախարարությունում

25 Մարտի, 2009 00:00
Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

Ս.թ. մարտի 25-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն էր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Այս անգամ նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց նախապես ցուցակագրված 20 քաղաքացիների, որոնց դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային առողջական և այլ ոլորտների: Բնակարանային բարելավման, բուժսպասարկման, զինծառայողների` ծառայության վայրի տեղափոխման հետ կապված քաղաքացիների` զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների ու զինծառայողների ծնողների դիմում խնդրանքները լսելուց հետո, պաշտպանության նախարարը նշեց, որ դրանք մեկ առ մեկ կուսումնասիրվեն, կքննարկվեն, որոնց, ըստ այդմ, համապատասխան ընթացք կտրվի:
  • Տարածել