Հաղորդագրություն մամուլի համար
26 Մարտի, 2009 00:00Համաձայն ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության, ս.թ. մարտի 26-ին, ժամը 05:35-ի սահմաններում, պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Պարգև Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերյանյանը և Հրաչ Սուրենի Եղյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները ճշտվում են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները ճշտվում են: