ՀՀ ՊՆ և ԿԳՆ հերթական համատեղ խորհրդակցություն
30 Մարտի, 2009 00:00ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանի համաձայն ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, դրանց հիմնախնդիրների լուծմանն ու բարելավմանը միտված միջոցառումների պլան ստեղծելու նպատակով ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ:
Ս.թ. մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու կրթության և գիտության նախարար Սպաարտակ Սեյրանյանի, ինչպես նաև վերոնշյալ աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն:
Խորհրդակցության սկզբում մասնակիցներին ներկայացվեց աշխատանքային խմբի կազմը, որտեղ ներգրավված են ներկայացուցիչներ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարություններից, Հանրապետության որոշ դպրոցներից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբի գործառույթներին, ՌՀԴ խնդիրների ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին, դպրոցների ուսումնանյութական բազային և դպրոցականների շրջանում կազմակերպվող ուսումնամարզական խաղերին և այլ թեմաներին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացված աշխատանքների, խորհրդակցությունների և ուսումնասիրությունների արդյունքները կարճ ժամկետներում ներկայացնել վերոնշյալ երկու գերատեսչությունների ղեկավարների հաստատմանը: