Շրջայց` հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտու զորամասերում
3 Ապրիլի, 2009 00:00Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի մի շարք վարչությունների և ծառայությունների բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ զինված ուժերի` Հանրապետության հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում:
Շրջայցի ընթացքում գլխավոր շտաբի պետը, լինելով ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում և շփման գոտու տարբեր հատվածներում, ծանոթացավ իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, առաջնային գծում տիրող վիճակին:
Յուրի Խաչատուրովը դիտարկեց նաև պաշտպանական ամրակառույցների ստեղծման և կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ծանոթանալով առկա խնդիրներին` գլխավոր շտաբի պետը շրջայցին մասնակցող սպաների հետ տեղում քննարկում անցկացրեց և տվեց համապատասխան հանձնարարականներ` նշելով դրանց կատարման ժամկետները:
Գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը շրջայցի ընթացքում ծանոթացավ նաև առաջիկայում կայանալիք զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին և ծրագրերին: