Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար հետ

2 Դեկտեմբերի, 2025 12:08
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Տարածել