Ֆրանսիայի ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստան
9 Ապրիլի, 2009 00:00Ս.թ. ապրիլի 6-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էին գտնվում Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-ֆրանսիական ռազմական երկկողմ համագործակցության հեռանկարները, խորհրդատվություններ են անցկացվել ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
Ներկայացվել են նաև Ֆրանսիայի անվտանգության և պաշտպանության ոլորտի հիմնական փաստաթղթերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես զինված ուժերում քաղաքացիական տարրի ներմուծման կարգավիճակը:
Այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, միջազգային խաղաղապահ գործողությունների և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համագործակցություն ծավալելու վերաբերյալ: 2010 թ-ից մի խումբ հայ սպաներ Ֆրանսիայի ռազամաուսումնական լավագույն հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն կունենան: