Պաշտպանության նախարարը հանդիպեց ուսանողության ներկայացուցիչներին
10 Ապրիլի, 2009 00:00Ս. թ. ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի ուսանողական ֆորումի, պետական և ոչ պետական բուհերի ուսանողության, ուսանողական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդների դերն ու մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բանակ-հասարակություն և մասնավորապես բանակ-ուսանողություն կապերի ամրապնդմանը, ուսանողության ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանաբնույթ հանդիպումները դարձնել շարունակական: