ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՆԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ԻԻՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
17 Ապրիլի, 2009 00:0017 ապրիլի, 2009թ.
Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:
Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:
Իրանի բանակը, որը պատվախնդրորեն է կատարում Իրանի ազգային շահերի պաշտպանության և իրանցի ժողովրդի անվտանգության ապահովման առաքելությունը, նաև մեր տարածաշրջանում հավասարակշռության պահպանման կարևոր գործոն է հանդիսանում, ինչն ապացուցվում է տարածաշրջանային խնդիրներում Իրանի կողմից վարվող ողջախոհ ու կառուցողական քաղաքականությամբ:
Ուրախալի է այն փաստը, որ Իրանի և Հայաստանի միջև ստեղծվել են բարձր մակարդակի հարաբերություններ: Իհարկե, երկկողմ համակողմանի համագործակցությունը հնարավոր չէր լինի, եթե չլիներ Հայաստանի և Իրանի փոխադարձ շահագրգռվածությունը, մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը, տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումները, անվտանգության և ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցումը:
Իմ լավագույն բարեմաղթանքները հղելով Իրանի բանակի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին, ցանկանում եմ հույս հայտնել, որ ապագան Իրանի բանակի համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ մեր պետությունների համար` բարեկամության և համագործակցության ամրապնդմամբª ի շահ հայ և իրանցի հինավուրց ժողովուրդների բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության: