2 Հուլիսի, 2025 11:06
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

  • Տարածել