Գիտաժողով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
5 Մայիսի, 2009 00:00Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ ինստիտուտում կազմակերպված կուրսանտական 7-րդ գիտաժողովի բացման արարողությանը: Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, հանրապետության ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, ռազմական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտներ:
Ս.թ. մայիսի 5-ից 7-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում քննարկումներ կծավալվեն զինված ուժերում առկա տարաբնույթ դրսևորումներին, տեսական և ռազմակիրառական ուսուցմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, գիտական և կրթական խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Ս. Օհանյանը կարևորեց միջոցառման անցկացման նշանակությունը՝ քննարկումների միջոցով բարձրացված հարցերի և խնդիրների շուրջ վերլուծություններ կատարելու և հետագա աշխատանքներն առավել արդյունավետ պլանավորելու համար: