Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
12 Մայիսի, 2009 00:00Ս.թ մայիսի 14-15-ին Երևանում, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, տեղի կունենա ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության և միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի (Ֆրանսիա) համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը`«Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» խորագրով:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ինտենսիվ կերպով փոփոխվող անվտանգությանն առնչվող խնդիրները՝ եվրո-ատլանտյան տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ընդգրկուն քննարկումների համատեքստում: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ քսան հեղինակավոր փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները մայիսի 14-ին, ժամը 9:30-ին կարող են լինել Կոնգրես հյուրանոցում: Մուտքն ազատ է: