ՊՆ վարչական համալիրի դահլիճում անցկացվել է հանդիսավոր միջոցառում

28 Հունվարի, 2025 17:55
ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի դահլիճում։

Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

  • Տարածել