ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրություն

27 Դեկտեմբերի, 2024 22:55
2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունն ստացել է տեղեկություն տրամադրելու 930 գրավոր հարցում՝ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից:

Ստացված հարցումներից մերժվել են 29-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական գաղտնիքի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով և ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի 16.05.2024 N797-L հրամանի համաձայն:

Հիշեցնենք, որ 2019 թվականին ստացվել է 233, 2020-ին՝ 328, 2021-ին՝ 769, 2022-ին՝ 682, 2023-ին՝ 775 գրավոր հարցում:

  • Տարածել