ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 Մայիսի, 2009 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը, Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրու` գիպսե, 0.5 մ բարձրությամբ աշխատանքային մակետ, Երևանի Ավան համայնքի Հ. Բաբաջանյան փողոցի վրա գտնվող ՙԲեյսիկ հաուս՚ առևտրի կենտրոնին հարակից կանաչապատ տարածքում հուշարձանի տեղադրման էսքիզային գծապատկեր և հուշարձանի կառուցման գնային առաջարկ ստանալու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթի մասնակիցները, սույն հայտարարությամբ պահանջվող աշխատանքները մինչև 2009թ. հուլիսի 1-ը, ժամը 1200-ն, պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն: Աշխատանքների քննարկումը տեղի կունենա պաշտպանության նախարարության մասնագիտական հանձնաժողովի նիստում ս. թ. հուլիսի 1-ին ժամը 1200-ին: Մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կպարգևատրվեն` 1-ին տեղ` մեկ աշխատանք- 3 000 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով, 2-րդ տեղ` մեկ աշխատանք - 1 000 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով, 3-րդ տեղ` մեկ աշխատանք - 500 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով:
  • Տարածել