Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ

4 Դեկտեմբերի, 2024 21:41
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին:

Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:

  

  • Տարածել