Քանդակի բացման արարողություն պաշտպանության նախարարությունում
27 Մայիսի, 2009 00:00Ս.թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախամուտքի մոտ տեղադրված «Արծիվ» քանդակի բացման արարողությունը, որին մասնակցեցին նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ և հյուրեր:
«Արծիվ» քանդակի բացման պատիվը վերապահվեց Սեյրան Օհանյանին և քանդակի հեղինակ Մարտին Կակոսյանին: ՀՀ դիզայներների միության նախագահ, քանդակագործ Մարտին Կակոսյանը հպարտությամբ նշեց, որ իր ստեղծած հայկական հնագույն խորհրդանիշ արծիվը տեղադրվել է այնպիսի շինության մուտքի մոտ, որտեղից ղեկավարվում է ազգային բանակը՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Խորհրդանշական է հատկապես այն հանգամանքը, որ պղնձաձույլ քանդակը ձուլված է արցախյան հերոսամարտից մնացած արկերի պարկուճներից:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քրտնաջան աշխատանքի և քանդակի նվիրատվության համար շնորհակալություն հայտնելով Մարտին Կակոսյանին՝ ընդգծեց, որ կատարված աշխատանքը առաջին հերթին հեղինակի հայրենասիրության արդյունքն է, որը նա ժառանգել է իր ծնողներից և հաղորդել է որդուն:
Այնուհետև Ս. Օհանյանը, պաշտպանության նախարարության դիզայներական աշխատանքներում ունեցած ավանդի և «Արծիվ» քանդակի նվիրատվության կապակցությամբ հեղինակին պարգևատրեց պատվոգրով: