ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 Մայիսի, 2009 00:00
Հարգելի քաղաքացիներ,
Հանրապետությունում ս.թ. մայիսի 11-ից սկսված է ՀՀ զինված ուժերի 2009թ. գարնանային զորակոչը: ՀՀ իշխանությունների, պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ մեր զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով:

Զորակոչն իրականացվում է բոլորիս միջոցով, բոլորիս համար: Սահմանված կարգով, առանց խախտումների զորակոչի անցկացումը ոչ միայն իրավասու մարմինների, այլև մեր ողջ ազգաբնակչության գործն է  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ս.թ. մայիսի 14-ից գործում է թեժ գիծ՝ 661700 հեռախոսահամարով: Զորակոչի վերաբերյալ ձեզ մտահոգող բոլոր հարցերի, նկատված թերությունների, բացթողումների, խախտումների մասին խնդրում ենք անմիջապես զանգել նշված հեռախոսահամարով: Բարձրացված բոլոր հարցերին լուծում տալու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
  • Տարածել