Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը
22 Հուլիսի, 2024 19:27Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
Ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:
Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։