Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իրակլի Չիկովանիին

12 Հուլիսի, 2024 14:35
Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

  • Տարածել