Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

17 Հունիսի, 2009 00:00
Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:











ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Րինա Պանդեյին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում:

Ս. Օհանյանը նշեց, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամական հարաբերություններն արժևորվում են նաև նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումը: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-հնդկական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն` համագործակցության նոր` այդ թվում նաև ռազմական ոլորտներ ընդգրկելով:
  • Տարածել