Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում

18 Հունիսի, 2024 16:53
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
Նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր:

  • Տարածել