Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին

10 Հունիսի, 2024 18:59
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում:
Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում և երախտիքի խոսք հայտնել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն անձամբ սատարելու և առաջ մղելու համար»։

  • Տարածել