ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
5 Հունիսի, 2024 13:10Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։