Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին

29 Մայիսի, 2024 11:55
Մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր:
Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

  • Տարածել