ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

9 Մայիսի, 2024 11:20
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակներ դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:
Հարգանքի տուրք է մատուցվել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:

  • Տարածել