ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

9 Հուլիսի, 2009 00:00
Հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը ստանձնել ցանկացողների համար իր դռներն է բացել ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Վարժարան կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանն ավարտած այն պատանիները, որոնց 15-ամյակը լրանում է դիմելու տարում: Դիմորդները պետք է անցնեն բուժզննում, քննություններ հանձնեն հայոց լեզու, մաթեմատիկա և ֆիզպատրաստություն առարկաներից:

Ընդունելության պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ` այցելելով վարժարան կամ զանգահարելով 35-39-15 հեռախոսահամարով:
  • Տարածել