ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանական աուդիտի և ռիսկի կառավարման ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումների առաջին փուլի փակման արարողությունը
1 Մարտի, 2024 12:00Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանական աուդիտի և ռիսկի կառավարման ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումների առաջին փուլի փակման արարողությունը:
Առաջին փուլի ընթացքում վերապատրաստվել են ՀՀ պաշտպանության նախարարության 19 աշխատակիցներ:
Հայաստանում և Վրաստանում Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Քլեր Հենդերսոնը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին՝ առաջին փուլում վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, և հանձնել հավաստագրեր: Հենդերսոնը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ ծրագիրը հնարավորություն կընձեռի պաշտպանության նախարարությունում ունենալու ներքին աուդիտի ժամանակակից համակարգ: