Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

23 Փետրվարի, 2024 16:16
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

  • Տարածել