Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի պաշտպանության նախարարը կարճատև հանդիպում են ունեցել

17 Փետրվարի, 2024 18:50
Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և
պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։

  • Տարածել