Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներ

12 Փետրվարի, 2024 20:01
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ԵԽ ծրագրերի գլխավոր մասնագետ Կրիստին Օլսոնին։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը, «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ ԶՈՒ-ում» ազգային ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, մոնիթորինգային մեխանիզմների կիրառման վերաբերյալ թեմաներն ու մարդու իրավունքներին, միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առարկաների դասավանդման առանձնահատկությունները և մեթոդաբանությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում դասախոսների հետագա վերապատրաստմանը վերաբերող հարցեր։

  • Տարածել