ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
22 Դեկտեմբերի, 2023 20:58Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։
ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։
Հիշեցնենք, որ տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։