«ԲԺԻՇԿ-2009» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
1 Սեպտեմբերի, 2009 00:00ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և խաղաղապահ բրիգադի 30 զինծառայողներ մասնակցում են 2009թ. սեպտեմբերի 1-ից 14-ը Սերբիայում կազմակերպված ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Բժիշկ-2009» զորավարժությանը:
Զորավարժության նպատակն է նպաստել մասնակից երկրների ԶՈՒ ծավալվող բժշկական կարողությունների զարգացմանը, միջազգային մարդասիրական գործողությունների ժամանակ բազմազգ ուժերի բժշկական ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ամենամյա «Բժիշկ» զորավարժությանը պարբերական բնույթ է կրում: Հայ զինծառայողները մասնակցել էին անցյալ տարի Խորվաթիայում կազմակերպված «Բժիշկ-2008» զորավարժությանը: