Տեղի է ունեցել ՌՈՒՀ-երի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը
21 Հուլիսի, 2023 21:24Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմական համալսարանների շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմական համալսարանների շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։