Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը

7 Հունիսի, 2023 21:03
Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։
Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը։

  • Տարածել