ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

28 Մայիսի, 2023 12:35
Մայիսի 28-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:
Այնուհետև ծաղկեպսակներ են դրվել և ծաղիկներ խոնարհվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Միջոցառման ավարտին Հայոց ազգագրության թանգարանում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման արարողություն:

  

  • Տարածել